Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պատասխանատվությունը ՀՀ կառավարության, նրա յուրաքանչյուր անդամի և անձամբ Փաշինյանի վրա է

Պատասխանատվությունը ՀՀ կառավարության, նրա յուրաքանչյուր անդամի և անձամբ Փաշինյանի վրա է
23.09.2023 | 18:27

2023 թ. սեպտեմբերի 20-ից ի վեր Արցախը վերցված է, փաստորեն, նաև ամուր տեղեկատվական շրջափակման մեջ։ Պաշտոնական Ստեփանակերտը՝ իր նախագահ, պետնախարար ու մնացած առաջին դեմքերով ու կառույցներով, անհայտացել են հանրային եթերից։ Արցախի տեղեկատվական շտաբից երբեմն-երբեմն տրվող լուրերը չափազանց կցկտուր են ու անբավարար։

Պաշտոնական Երևանն էլ (այն է՝ փաշինյանական խունտան) լուսաբանում է Արցախում ընթացող ցեղասպանությունն այնպես, կարծես խոսքը վերաբերում է հեռավոր Ռուանդային կամ Սուդանին։ Այնինչ, հայ ժողովուրդը 24/7 ռեժիմով պետք է իրազեկվի, թե ինչ է կատարվում Արցախի ամբողջ տարածքում, նրա բոլոր անկյուններում, հատկապես՝ թշնամու գրաված գյուղերում։ Մարդիկ ստիպված լուրեր են քաղում ամենատարբեր աղբյուրներից, որոնց մի մասը, իրականում, թշնամական են, մյուս մասը՝ գործակալական։ Բնականաբար, այդ լուրերն ուղղորդված են՝ դրանցում շատ են վտանգավոր դիվերսիաներն ու մանիպուլյացիաները մեր դեմ։

Այսպես շարունակել չի կարելի, որովհետև Արցախի տեղեկատվական շրջափակումն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղում արցախցիների դեմ զանգվածային ոճրագործություններ կատարելու և դրանց հետքերը հանգիստ սրբելու համար։

Հետևաբար, ամեն ջանք պետք է գործադրվի Արցախում տիրող իրավիճակը պաշտոնական մակարդակով և ամենայն մանրամասնությամբ ճշտելու, այնուհետև այն հայ ու համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար։ Դա կարող է փրկել մեր արցախցի հայրենակիցներից շատերի կյանքը։ Ամեն դեպքում, այս հարցում պատասխանատվությունը դարձյալ ՀՀ կառավարության, նրա յուրաքանչյուր անդամի և անձամբ Փաշինյանի վրա է՝ անկախ նրանից, որ գործ ունենք օտարի դրածոների հետ։

P.S. Արցախահայերի ամբողջական փրկության միջոցը Հայաստանի ռազմական օգնությունը պետք է լիներ, բայց Փաշինյանն այդ քայլին երբեք չի դիմի:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4697

Մեկնաբանություններ